Արոնյանն ու Կրամնիկը կխաղան Ցյուրիխում

18.04.1218:59

 

Aronyn y KramnikԳրոսմայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ապրիլի 21-28-ը 6 պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնեն Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Այս մասին շախմատիստները պայմանավորվածություն էին ձեռք բերել Վեյկ ան Զեեի մրցաշարի օրերին, որում, ի դեպ, հաղթող ճանաչվեց Լևոն Արոնյանը:

Կողմերն արագ ընդհանուր հայտարարի հանգեցին: Նախատեսված է, որ նրանք կհանգստանան ապրիլի 23-ին և 26-ին: Մրցամարտի հովանավորն Օլեգ Սկվորցովն է` ռուսաստանյան «I.G.C International Gemological Laboratories» ընկերության գլխավոր տնօրենը: Նա Վլադիմիրի հետ ծանոթացել է Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Իմանալով, որ Կրամնիկը, ըստ էության, 2012 թ. առաջին կեսում հարկադիր պարապուրդում է լինելու, Սկվորցովն առաջարկել է մրցամարտ անցկացնել որևէ շախմատիստի հետ, ով կներկայացնի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն հնգակը: Ի վերջո, նրանք ընտրել են Արոնյանին, և հայ շախմատիստը համաձայնվել է:

Վլադիմիր Կրամնիկը հաղորդել է նաև, որ եթե մինչև 30-րդ պարտիան ոչ-ոքի արձանագրվի, Արոնյանի հետ պայմանավորվածության համաձայն` նույն օրը մեկ արագ պարտիա կանցկացնեն, որի արդյունքը, բնականաբար, չի գումարվի ընդհանուր արդյունքին:

Ավելացնենք, որ chess-news.ru-ի անցկացրած հարցման մասնակիցների ավելի քան 60 տոկոսը համարում է, որ Կրամնիկ-Արոնյան մրցամարտն ավելի հետաքրքիր է, քան աշխարհի չեմպիոնի կոչման համար Անանդի և Գելֆանդի մրցակցությունը:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× uno = 3