Արոնյանը հաղթում է և միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը

 

Ajedréz en Armenia, Levon AronyanՎեյկ ան Զեեում ընթացող Tata Steel շախմատային փառատոնի A մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու նակամուրային և վաստակած 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանից 58 քայլ պահանջվեց մրցակցին հաղթելու համար:

 

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը պարտության էր մատնել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին:

2-րդ տուրից հետո արոնյանից 0.5-ական միավորով ետ են մնում նորվեգացի Մագնուս Կարլսենը, հնդիկ Անիշ Գիրին և իտալացի Ֆաբիանո Կարաունան:

Երկրորդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Ֆաբիանո Կարաունա – Սերգեյ Կարյակին` 1:0

Վուգար Հաշիմով – Գատա Կամսկի` 1/2

Անիշ Գիրի – Թեմուր Ռաջաբով` 1/2

Վասիլի Իվանչուկ – Մագնուս Կարլսեն` 1/2

Դավիդ Նավարա – Բորիս Գելֆանդ` 1/2

Վեսելին Թոփալով – Լյուկ վան Վելի` 1/2

Armsport.am

 
Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


5 − = cero