Արգենտինան կլինի ԱՊՀ-ից դուրս առաջին պետությունը, ում հետ Հայաստանի վիզային հարաբերությունները ամբողջովին ազատականացվում են

 

Փետրվարի 24-ի նիստում  Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է ընդունել համաձայնություն տալ <Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերով վիզային ռեժիմի վերացման մասին> համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ   Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերով վիզային ռեժիմի վերացման մասին Համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

 

այաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացում, քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանում:            

 

Նշված համաձայնագրի ստորագրումն աննախադեպ է այն իմաստով, որ Արգենտինան կլինի ԱՊՀից դուրս առաջին պետությունը, ում հետ Հայաստանի վիզային հարաբերությունները ամբողջովին ազատականացվում են: Այն կունենա դրական հասարակական հնչեղություն, ինչպես նաև կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի այլ պետությունների` մասնավորապես Բրազիլիայի, Չիլիի և Ուրուգվայի համար:

 

Աշխարհագրական հեռավորության պատճառով փոխադարձ միգրացիոն ռիսկերի բացակայություն:

 

Համաձայնագրի ստորագրումը ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնի, քանի որ տարեկան  Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա են ստանում Արգենտինայի Հանրապետության միջինը  500    քաղաքացիներ:

 

Գագիկ Նահապետյան

Նորություններ Հայաստանից

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× nueve = 72