Արարատ. այսքան մոտ ու հեռու

El nuevo imagen de Ararat, Armenia
Լուսանկարիչները Սրբազան լեռը նորովի տեսան
 

 

03-12-2011

Օտարազգիներից ով գեթ մեկ անգամ եկել է Հայաստան եւ տեսել է Արարատի ճերմակ գագաթը, հասկացել է բիբլիական լեռան հանդեպ հայերիս պատկառանքի ու խոնարհումի խորհուրդը։ Հասկացել է, որ սա միայն աշխարհագրական տեղանք չէ, այլ սերունդների հավերժական երթի պատվար ու պատվիրան, նմանով նմանը կերտելու եւ արարելու պահանջ, մի ամբողջ ժողովրդի ինքնության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ հիացմունքի ու փառաբանության բազմաթիվ տողեր են ձոնել Արարատին ոչ միայն հայ, այլեւ օտարազգի տասնյակ բանաստեղծներ, հազարավոր կտավներ են թաթախվել սրբազան լեռան անզուգական գույներով, երգահաններն իրենց հոգու հնչյուններով արձագանքել են նրա կանչերին։ Հերթը լուսանկարիչներինն էր. «Արարատ. այսքան մոտ ու հեռու» խորագրով ցուցահանդեսում Արարատը ամբողջացել էր երեք տասնյակ լուսանկարներում։

www.hhpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


4 × cuatro =