Ավստրալիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և Լեռանային Ղարաբաղի անկախության հարցերը

Ավստրալիայի հայկական համայնքի հասարակայնության հետ կապերի բարձրագույն հանձնաժողով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Ավստրալիաում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարան, որտեղ հանդիպել է նահանգային և դաշնային խորհրդարանականներին:


Խորհրդարանականներ Ջո Հոկիի, Փոլ Ֆլեչերի, Գլադիս Բերեջիկլյանի և Ջոնաթան Օ Դեայի հետ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված հանդիպումները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավորություն ընձեռեցին ներկայացնելու Հայոց Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումները:


Ի պատասխան խորհրդարանականների հարցերի, Հ.Հակոբյանը նաև ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու նպատակները:


«Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներն են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության ճանաչման քարոզչությունը», – ասել է նախարար Հրանուշ Հակոբյանը: Ծավալվեցին լայն քննարկումներ` Հայոց Ցեղասպանության փաստի և աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի վերաբերյալ:


Նախարարին ուղեկցող Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչյանն ընդգծեց Ավստրալիայի խորհրդարանականների հետ նախարարի հանդիպումների կարևորությունը:


«Քննարկումների ընթացքում նախարարը և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ Հայաստանի Հանրապետությունը և Ավստրալիայի հայկական համայնքը միակարծիք են Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի անկախության հարցերում: Նախարար Հ.Հակոբյանի խոսքերով այսօր նոր և ավելի խոր հնչեղություն ստացան Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և Ավստրալիայի խորհրդարանականների կողմից հաճախ բարձրացված հարցերը», – ասել է Վարանդ Մկրտիչյանը:


Նախարար Հ.Հակոբյանին ընդունած խորհրդարանականները միշտ էլ համագործակցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հետ` հայկական համայնքին հուզող հարցերի շուրջ: Տարիներ շարունակ խորհրդարանական Ջ.Հոկին կողմ է եղել Դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ Փ.Ֆլեչերը և Ջ.Օ Դեան իրենց ելույթներում միշտ կողմ են եղել Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Վերջերս ընտրված տիկին Բերեջիկլյանը եղել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ:


Նախարար Հ.Հակոբյանի Ավստրալիա այցի նպատակն էր առավել խրախուսել Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի հայկական համայնքի միջև հարաբերությունները: Այս շաբաթ տիկին Հ.Հակոբյանն այցելեց համայնքային կազմակերպություններ, այդ թվում` Վիլոուբիի Հայկական մշակութային կենտրոն և Ինգլսայդի Համազգայինի «Գօլստըն» վարժարան:


Հ.Հակոբյանը ներկա է գտնվել նաև համայնքի կողմից կազմակերպված բազմաթիվ հանդիպումների, այդ թվում նաև ավելի քան 500 մարդկանց մասնակցությամբ մարտի 29-ին Ավստրալիայի Հայկական կենտրոնում տեղի ունեցած շնորհանդեսին:

mindiaspora.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve − = 8