Ավո Ուվեզյան

Կենսագրություն

Ավո Ուվեզյանը ծնվել է 1926 թ-ին Բեյրութում,Լիբանանում երաժիշտների ընտանիքում:Հայրը Լայպցիգում սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար էր:Մայրը և կրտսեր քույրը ևս պրոֆեսիոնալ երաժիշտներ են:
16 տարեկանում Ավոն ստեղծում է ջազ խումբ:Խումբը նվագում է Լիբանանում,այնուհետև նրանց հրավիրում են Բաղդատ և Թեհրան:Մի օր պալատում նվագելիս նրան նկատում է և շահ Ռեզա Փեհլևին:Վերջինիս շնորհիվ Ավոն մեկնում է ԱՄՆ,որտեղ և ընդունվում է Նյու Յորքի Ջուլիարդ հայտնի երաժշտական դպրոցը:Այնտեղ էլ Ավո Ուվեզյանը ամուսնանում է:

Ավո Ուվեզյան և Ֆրենկ Սինատրա

1958թ-ին,Լաս Վեգասում,Ավո Ուվեզյանի աները նրան ծանոթացնում է հանրահայտ երաժիշտ Ֆրենկ Սինատրայի հետ:Հանդիպելով Ֆրենկ Սինատրայի հետ ` Ավոն ասում է,որ դա իր կյանքի ամենալավ օրն է,քանի որ հանդիպել է մեծագույն երգչի հետ:Այդ ժամանակահատվածը Ֆրենկ Սինատրայի համար այդքան էլ հաջող չէր,և,թվում էր,նրա կարիերան մոտենում էր ավարտին:Սինատրայի համար շատ հաճելի էր լսել,որ նրան անվանում էին մեծագույն երգիչ և որոշ ժամանակ հետո նրա կարիերան սկսեց վերելք ապրել ` այս անգամ արդեն կինոյի բնագավառում: Մի քանի տարի հետո Ավոն իր երաժշտական գործերից մեկը ` Կոտրված Կիթառ անունով,ներկայացնում է Ֆրենկ Սինատրային:Վերջինիս շատ է դուր գալիս այդ երգը,բայց որոշում է փոխել դրա բառերը:Այսպես ծնվում է աշխարհահռչակ Strangers in the Night երգը:

Ավո Ուվեզյան և սիգարներ

Ավո սիգարների լոգո

Ավո սիգարներ

 

Մեկնելով Պուերտո-Րիկո,Ավոն երկրորդ անգամ է ամուսնանում:Այնտեղ նա ստեղծում է խումբ,որի հետ նվագում էր կուրորտային ռեստորաններում:Մի որ նվագելիս նա հանդիպում է շվեցարահայ Ժակ Մելքոնյանի հետ,ով միտք է հայտնում զբաղվել սիգարների արտադրությամբ:
Սկզբնական ժամանակները Ավոն սիգարներ էր պատրաստում իր և իր ընկերների համար:Այնուհետև 1988թ-ին նա 10 տուփ իր սիգարներից ուղարկում է աշխարհահռչակ Davidoff ընկերություն:Սիգարները շատ արագ վաճառվում են և ընկերությունը նոր պատվեր է անում:Դրանից հետո Ավո Ուվեզյանը և Davidoff-ը անբաժան են:1996 թ-ին Davidoff ընկերությունը 10մլն դոլարով գնում է AVO սիգարային բրենդի իրավունքները: AVO տարբերանշանի հեղինակն է հայտնի անգլիացի դիզայներ Դառել Այրլենդը:
2000թ-ին Ավո Ուվեզյանը ստեղծում է Avo Maduro սիգարները,որոնք առանձնանում են իրենց քաղցր համով:
Ավո Ուվեզյանը երբեք չի բաժանվում երաժշտությունից:Նա բեմ է դուրս եկել և նվագել այնպիսի երաժիշտների հետ,ինչպիսիք են Ռեյ Չարլզը,Ջեյմս Բրաունը,Թաջ Մահալը և ուրիշներ:Նրա կուռքերն են Դյուկ Էլլինգտոնը,Օսկար Պիտերսոնը,Չիկ Կորեան:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho − 3 =