Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Congeso de EE.UU genocidio armenio

Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) մտադիր է բազմապատկել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը:

ԱՀՀ Խորհրդի անդամ Էննի Տոտան և ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին քննարկել են ԱՄՆ հայ համայնքի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի, դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Շելլի Բերքլիի և Մերիլենդից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսի հետ:

 

Կոնգրեսականների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության տրամադրման հետ կապված հարցեր:

Ինչպես հայտարարել է Էննի Տոտան, ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցման խմբի հովանու ներքո տեղի կունենա Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառում:

 
hayernaysor

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− 1 = tres