Աշխարհի լավագույն կին և տղամարդ մոդել եվ Կոստա Բլանկա նորաձևության շաբաթ , դիզայներների միջազգային ներկայացում Հրատարակություն 2011

Պատմությունը

”Sukier International” կազմակերպությունը 2003 թ.-ից Իսպանիայում կազմակերպում է միջազգային մոդելային մրցույթներ նորահայտ տաղանդներին նորաձևության աշխարհին ճանաչելի դարձնելու համար Միջազգային մակարդակով   մրցույթն այնքան հանրաճանաչ էր դարձել, որ  2008 թվականից սկսած աշխարհի տարբեր երկրներից դիզայներներ ցանկություն հայտնեցին միանալու այս արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած նախագծին, որը  կազմակերպվում էր Կոստա Բլանկայում

Առաջին մրցույթը ցուցադրություն էր միայն տղամարդկանց մասնակցությամբ Աշխարհի լավագույն տղամարդ մոդել անվանակարգով որին մասնակցում էին 15 երկրներ: Հաջորդ տարվա մրցույթին բազմաթիվ մոդելային գործակալություններ ցանկություն հայտնեցին համագործակցել և իրավունք ձեռք բերել իրենց իսկ երկրներում ընտրություն կատարելու Կոստա Բլանկայում իրենց երկրի լավագույն թեկնածուին ներկայացնելու համար Այնուհետև փոփոխություններ կատարվեցին նախագծում և այն դարձավ թե ’ տղամարդկանց և թե ’ կանանց մասնակցությամբ միջազգային բարձր վարկանիշ ունեցող մշակութային միջոցառում` արդեն իսկ “ Աշխարհի լավագույն կին և տղամարդ մոդել ” անվանակարգով:
•Այդ ժամանակից ի վեր մրցութային շոու-ցուցադրությանը միացել են բազմաթիվ դիզայներներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ցանկանում են  ներկայացնել  իրենց աշխատանքները, նորամուծությունները, նոր  գաղափարները: Հաշվի առնելով այս փաստը` Կոստա Բլանկայում ստեղծված միջազգային մոդելային մրցույթը վերածվեց “ԿՈՍՏԱ ԲԼԱՆԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ-ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ ՄՈԴԵԼ” միջազգային նորաձևության մրցույթ-փառատոնի, որը միաժամանակյա մրցակցություն է` թե նորաձև հագուստեղենի լավագույն դիզայների և թե`  լավագույն մոդելի տիտղոսին արժանանալու  համար:
 
•Այսօր մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Թայվանը, ԱՄՆ-ը Դոմինիկյան  Հանրապետությունը, Անգլիան, Ֆրանսիան,  Կանադան, Մեքսիկան,  Բրազիլիան, Պորտուգալիան, Ջիբրալթարը, Լատվիան, Ալժիրը, Հայաստանը, Գերմանիան, Պուերտո Ռիկոն, Վենեսուելան,  Մարոկկոն, Կոսովոն, Արգենտինան և այլ երկրներ ամբողջ աշխարհից:
Նախագիծ  2011
•Այս տարվա մրցույթը ներառում է .
 

Պաշտոնական այց հովանավոր-քաղաքապետարան: 

•Պաշտոնական շրջայց,  ինչը կխթանի  տարածաշրջանի մրցունակության զարգացումը զբոսաշրջության ասպարեզում,:
• Միջոցառմանը նվիրված ուղեցույց-ձեռնարկի հրատարակում, որը կներառի տարածաշրջանի և զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև միջոցառման հովանավորների և մասնակից մոդելների լուսանկարները:
•Նորաձևության երկօրյա ցուցադրություն` 2 հերթափոխով: Ժամանակն է, որ  շնորհանդեսներին հրավիրված երկու կողմերը`   ազգային և միջազգային դիզայներները, ինտեգրվեն և ներկայացնեն իրենց  ապրանքանիշները:
 
• Նկարների հավաքածու, որը կներառի մամուլի ասուլիսների, մրցույթի շնորհանդեսների, նորաձևության շոուի և գալա համերգի հովանավորների բրենդները` ապրանքանիշները:
 

•Կալլե Գաբոն հիանալի վայր է նորաձևության շաբաթը անցկացնելու համար :
•Սա չափազանց աշխույժ առևտրային կենտրոն է,  որը մեծ օգուտ է բերում այդտեղ գտնվող ձեռնարկություններին և խանութներին: Տեղադրված շատ մեծ էկրանը ամեն օր ցույց կտա պոդիումը` նորաձևության շաբաթվա հանդիսությունը, պարբերաբար ցուցադրելով հովանավորների գովազդները: Քանի որ ռեստորանները և բարերը, որոնք շրջապատում են տարածքը, լի են մարդկանցով, այն մեծ օգուտ կբերի շրջակա խանութներին և այլ հաստատությունների, որոնք նույնպես կտեղադրեն իրենց գովազդը այս միջոցառման ժամանակ:
•Միջոցառմանը կնախորդեն բազմաբնույթ ներկայացումներ` նվիրված կայանալիք նորաձևության շաբաթին, որի ընթացքում կներկայացվեն նոր դիզայներները, ինչպես նաև մրցույթի և մշակութային իրադարձության հովանավորները:
•Այսպիսով, այս իրադարձությունը կլուսաբանվի ողջ աշխարհի լրատվամիջոցների կողմից: Միջոցառումը կայանալու է Բենիդորմ քաղաքում, որի խանութները, գլամուրային գովազդը, մեքենաների կայանումը, սնունդը և ժամանցի այլ ոլորտներն այնքան լավ առիթ են գովազդելու համար տարբեր բրենդներ` օգտագործելով մասնակից մոդելների և Բենիդորմի տեսարժան վայրերի նկարները:
Կոստա Բլանկա նորաձևության շաբաթ
 
•Կոստա Բլանկայի հետ կապված մեր մտադրությունն  այն է, որ  հնարավորություն է ընձեռվում այս տարածաշրջանում ներկայացնելու   աշխարհի նորաձևությունը` ընդգրկելով այն կազմակերպություններին, որոնք  հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը` հագուստ, կոշկեղեն, աքսեսուարներ, կոսմետիկա և այլն:
•Մեկ այլ հնարավորություն ևս. այս իրադարձության մեջ ընդգրկել տարբեր տարիքի մարդկանց` մեծահասակների, երիտասարդների և երեխաների: Ի վերջո  նորաձևությունը ոչ միայն բարեկազմ երիտասարդների համար է, այլև բոլորի, անկախ նրանից, թե ինչպիսին են նրանք (կարճահասակ, բարձրահասակ, նիհար, գեր) : Մեր մտադրությունն է Կոստա Բլանկան համալրել մեծահասակներով, երիտասարդներով, երեխաներով` անկախ տարիքից, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան զվարճանալու այս տոնակատարությամբ: Իսկ գիշերները կլինեն շոուներ պրոֆեսիոնալ մրցույթի մասնակիցների հետ, որոնք պայքարելու են աշխարհի լավագույն մոդել տիտղոսի համար:
•Այս միջոցառումը ոչ միայն պետք է լինի նորաձևության միջազգային շաբաթվա իրադարձություն, այլ նաև մշակույթի  և  զբոսաշրջության շաբաթ,  և այն զբոսաշրջիկները, ովքեր այդ ժամանակահատվածում կլինեն տարածքում, կվայելեն մեկշաբաթյա ինտերակտիվը:
•Նորաձևության շաբաթվա այս գովազդը ոչ միայն տարածաշրջանային և ազգային է, այլև տարբեր երկրներից ժամանած լրագրողները հնարավորություն ունեն  հայտնի դարձնելու այս հրաշալի իրադարձությունը միջոցառման մասնակիցների շնորհիվ:
 
•Միջազգային նորաձևության շաբաթը կկայանա 2011 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Իրադարձության գործընկերներն ունեն գովազդի մեծ բազմազանություն` ֆլայերներ, բաներներ, ինչպես նաև մեկնարկային ֆլայեր ամսագիր “SM Sukiermodel Magazine” անվամբ:

Ընտրություն

•եզրափակիչ:
Լողազգեստներ
 
•Մոդելները կներկայանան լողազգեստներով,
 
•որպեսզի ժյուրին գնահատի լավագույն մարմինը…  
 
Հանդերձներ
 
•Մոդելները հանդես կգան իրենց երկրներին բնորոշ լեգենդների
հերոսների, առասպելների ֆանտաստիկ կերպարային հագուստ-
 
•ներով կամ ազգային տարազներով:
 
Ամբողջական կոստյում
 
•Այստեղ ժյուրին պետք է որոշի, թե       
                   
•ով է  առավել ուշադրության արժանացել ողջ երեկոյի ընթացքում:
 

Դա կորոշվի ոչ միայն վերջին գիշերվա ընթացքում, երբ ժյուրիի մասնակիցները կքվեարկեն հաղթող մասնակցի օգտին, այլև ժյուրիի անդամներից մեկը ողջ շաբաթվա ընթացքում մինչև եզրափակիչ փուլ

 

կլինի մոդելների հետ` նրանց վարքագծին հետևելու և  ըստ արժանվույն գնահատելու համար:

 

ՄՐՑՈՒՅԹ

Աշխարհի լավագույն կին և տղամարդ մոդել Մոդելները  կվայելեն 10 օրվա կեցությունը Կոստա Բլանկայում: Այս կեցությունը ներաոում է ամենօրա նախապատրաստություններ գալա եզրափակչին , յուրաքանչյուր շոուի համար պարային համարներ, քանի որ յուրաքանչյուր դիզայներ պետք է ներկայացնի իր շոուն, ինչպես նաև ֆոտոսեսիաներ, մամլո ասուլիսներ, կոկտեյլ խնջույք և ողջույնի խոսք: Մրցույթի մասնակից երկրներն են ` Գերմանիա, Արգենտինա, Հայաստան,Բրազիլիա, Բուլղարիա,Կոլումբիա, Էկվադոր, Ջիբրալթար, Հայիթի, Անգլիա, Գոզո կղզի, Դոմինիկյան Հանրապետություն, Իդլա դե Մարգարիտա, Լատվիա, Մալթա, Մեքսիկա, Պանամա, Պուերտո Ռիկո, Պորտուգալիա, Շրի Լանկա, Ուրուգվայ, Վենեսուելա և իհարկե Իսպանիա:

ԳՈՎԱԶԴ

Ֆոտո-հավաքածու Գովազդ կամ Fotocoll պատը, որի վրա կլինեն հովանավորների լոգոները, որոնք անթաքույց երևալու են բոլոր պաշտոնական միջոցառումների, ինչպես նաև մամլո ասուլիսների ժամանակ:

ԱՄՍԱԳԻՐ

Այս բուկլետ  ամսագիրը, որն անվճար կբաժանվի, շաբաթվա ընթացքում կարճ կբնութագրի, թե ինչ է կատարվում այդ ժամանակահատվածում, կներառի հովանավորների ապրանքանշանները, նորաձևության մասնակիցների ֆոտո ռեպորտաժը, միջոցաոումների անցկացման ամսաթվերը և ժամերը, մրցույթին մասնակից մոդելների նկարները, նորաձևության մեջ ներգրավված մարդկանց լուսանկարները և հարցազրույցները, Կոստա Բլանկայի տեսարժան վայրերի նկարագիրը և լուսանկարները: Միջոցառմանը մասնակից գործընկեր կազմակերպություններն իրավունք ունեն մոդելների նկարներն օգտագործել գովազդի համար, եթե այն չի պարունակում սադրանք և չի գերազանցում սահմանված նորմերը:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve × 2 =