Անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայում տարհանվել է շուրջ 200 մարդ

Incendios en EspañaԻսպանիայի հյուսիսում` Լեյդա և Ուեսկա մարզերում, մոլեգնում են անտառային հրդեհները: Դրանք արդեն ոչնչացրել են շուրջ հազար հեկտար անտառ, տարհանվել է շուրջ 200 բնակիչ: Այս մասին հայտնում է El Pais թերթը:

Պարբերականի տվյալներով` նախօրեին Իսպանիայի և Ֆրանսիայի սահմագծին ընկած մարզերում միմյանից անկախ հրդեհներ են առաջացել: Ներկայումս հայտնի է հրդեհի միայն մեկ օջախի մարման մասին:

Հրդեհի դեմ պայքարում է 320 հրշեջ:

Ինչպես հայտնում է իսպանական EFE գործակալությունը, այսօր առավոտյան նրանց օգնության են եկել 5 ուղղաթիռ ու ինքնաթիռ:

Հրդեհի դեմ պայքարին միացել են նաև 210 զինծառայողներ, որոնց թիվը նախատեսվում է ավելացնել:

Հայտնի չէ` ի՞նչն է հրդեհների առաջացման պատճառը։

16:52 Եվրոպա | Ուրբաթ 09.03.2012

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


1 + = tres