Անկախության օրը տոնել են ամենուր

Արարատի գագաթից ողջունել են անկախ Հայաստանի 20—ամյակը տոնող հայ ժողովրդին

Հայաստանի անկախության 20—ամյակը Հայաստանում եւ արտերկրում շատերը նշել են յուրովի։ Հայաստանի լեռնագնացության եւ ժայռամագլցման ֆեդերացիայի 10 անդամներ, սիրողական մակարդակով լեռնագնացությամբ զբաղվող եւս 10 հոգի սեպտեմբերի 21—ին վերելք են կատարել Արարատ լեռան գագաթը։ Խումբը իր հետ տարել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ լեռան գագաթին պարզելով այն։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ խմբի անդամները ամեն ինչ արել են, որ Հայաստանի անկախության օրը դիմավորեն Արարատի գագաթին՝ օրվա խորհուրդը առավել խորհրդանշական դարձնելու համար։

www.hhpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho + = 12