Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը նշել են Գյումրիում

Andranik Ozanyan

Այսօր՝ փետրվարի 25-ին լրանում է զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 146-րդ ամյակը: Հայ ֆիդայապետ եւ ազգային հերոս Ադրանիկ Օզանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներ այսօր անցկացվել  են նաեւ Գյումրիում:

NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ նախ պսակադրություն է կատարվել զորավարի հուշարձանի մոտ, ապա տեղի է ունեցել տոնական համերգ` Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքում, որին մասնակցել են ներկայացուցիչներ քաղաքում գործող տարբեր հաստատություններից:

«Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնելուց առաջ հիշեք, թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար»: Հայ ֆիդայապետի այս խոսքերը հիշում ու ամեն հարմար առիթի դեպքում կրկնում եմ: Այս կարգախոսով ենք պատերազմի դաշտ մեկնել, կռվել թշնամու դեմ»,- ասում է արցախյան հերոսամարտի մասնակից Գարեգին Ջամբազյանը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


5 × = cuarenta cinco