Անգլիան Իսպանիային կհանձնի ենթադրյալ բասկ ահաբեկչին

Inglaterra entregará el terrorista vasco a España

Լոնդոնի բարձրագույն դատարանը թույլ է տվել Իսպանիային հանձնել բասկ անջատվողականին, որը կասկածվում է 1997 թվականին Խուան Կառլոս թագավորի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատավորները չեղյալ են հայտարարել դատարանի նախկին որոշումը, որն արգելում էր Մադրիդին հանձնել կասկածյալ Էնեկո Գոգեասկոեչային, որը հայրենիքում մեղադրվում է մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Գոգեասկոեչայի փաստաբանները պնդել են, որ Իսպանիայում դատարանն իրենց նկատմամբ անարդար է գտնվելու, ուստի պահանջում են դատն անցկացնել Անգլիայում:
Նշենք, որ Գոգեասկոեչան ձերբակալվել է նախորդ տարի Անգլիայի արևելյան շրջաններից մեկում:

http://haynews.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + uno =