Անահիտ – Գրանադա

Anahit Granada

Անունս Անահիտ է, 24 տարեկան եմ, արդեն ինը տարի է ապրում եմ Իսպանիայում: Սկսել եմ երգել Հայաստանում, դեռևս մանուկ հասակից, բայց այն թողեցի, երբ մայրիկիս և 3 եղբայրներիս հետ եկա Իսպանիա: Իսկ մինչ այդ հայրս արդեն այստեղ էր: Այդ ժամանակ15 տարեկան էի և որպեսզի միջնակարգ կրթությունս կարողանայի շարունակել, ստիպված էի կարճ ժամանակում իսպաներեն տիրապետել: Վերջապես միջնակարգ կրթությունս ավարտեցի հումանիտար ուղղությամբ: Դրանից հետո սկսեցի երգել դուետում, համույթում և այլն: Համատեղ երգում էի և աշխատում, նաև Գրանադայում հասցրեցի մի դասընթաց ավարտել, որպես թռիչքների ուղեկցողուհի: Ես սիրում եմ պատրաստ լինել կյանքի անակընկալներին, կարողանալ ամեն ինչ անել, քանի որ երբեք չգիտես, թե ապագայում ինչ է քեզ սպասվում: Ես դեռ մանկուց արդեն վստահ գիտեյի, թե ապագայում ով էի ուզում դառնալ: Անշուշտ պրոֆեսիոնալ երգչուհի: Դրա համար ել ձեռնամուխ եղա երգերիս ձայնագրություններին որպես գործնական առաջին քայլը, որին սպասել էի երկարաձիգ տարիներ: Անշուշտ դեռ կարճ ժամանակահատված է, որ ձայնագրվում եմ: Գիտեմ, որ այսօր երաժշտական այս մեծ աշխարհում դժվար է լինելու ինձ համար մի տեղ գտնել, բայց ես չեմ վհատվում, քանի որ աշխատասեր եմ և պայքարող:  2011 թվականին մասնակցել եմ Մարասենի (Գրանադա) երգի մրցույթին, որտեղ առաջին մրցանակը շահեցի և այդ մրցանակը  երկու հարյուր եվրո էր: Հիմա էլ շարունակում եմ այդ գործը և իմ սեփական ներդրումներն եմ անում իմ հնարավորության սահմաններում: Հույսով եմ որ Ձեզ դուր կգան իմ երգերը և ժամանակ կգտնեք կարծիքներ հայտնելու:

Իսպաներենից թարգմանեց՝

Գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյանը

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× uno = 6