Այսօր Վազգեն Առաջին հանգուցյալ կաթողիկոսի ծննդեան 104-րդ տարեդարձն է:

Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու մեջ մեծ ժողովրդական հարգանք վայելած հայրապետներից մեկն է: Հայրապետ, որ հովվեց ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկում: Կարողացավ ստեղծել ոսկե միջին բանաձև, որի շնորհիվ Հայ Եկեղեցին հավասարակշռված հարաբերություններ կարողացավ պահպանել Հանրային Պետության, սփյուռքի ու մեր հավատացյալ հոտի և միջազգային հանրության հետ: Հայոց Հայրապետը հավատարիմ մնաց իր նախնիների հավատամքին և պատգամներին և հատկապես իր ժողովրդին ու Լուսավորչի գահին: «Եկայք շինեսցուք» գաղափարով առաջնորդված Հայ Եկեղեցուց ներս զարգացրեց ազգային հոգևոր ճարտարապետությունը, մշակույթը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնտեսությունն ու հոգևոր ուսումնական մակարդակը: Հրատարակվեցին և վերահրատարակվեցին հարյուրավոր պատմական և աստվածաբանական գրքեր, զարկ տրվեց հոգևոր մշակութային գիտությանը: Հայրական խնամք տարավ հոգևոր դասին և ճեմարանականներին: Հավատքի հիման վրա միավորեց Սփյուռքն ու Հայրենեաց Արարատյան Երկիրը: Երկիր, որի տարածքում հռչակվեց առաջին քրիստոնեա պետությունը՝ Հայաստանը:

Աղոթք, խունկ և հավերժ հիշատակ Հայոց նորաստեղծ պետության ազգային առաջին հերոսին և ազգիս ընտյալ հանգուցյալ հայրապետին:

Թող արժանիներն իրենց արդար ձեռքով օրհնյալ խունկ ծխեն նրա շիրիմին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի՛: Ամե՛ն:

Գլխավոր խմբագիր – Անդրանիկ Տերտերյան:   

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 − = uno