Ամուսնալուծում պահանջող մայրը երեխայի հետ հեռացել է Իսպանիա առանց ամուսնու համաձայնության

La madre se fue a EspañaՍեպտեմբեր 20, 2012 | 00:22

Կոտայքի մարզի Բուժական գյուղում Մալոյան եղբայրները սոցցանցի միջոցով ծանոթացել են Իսպանիայում բնակվող Խաչատրյան քույրերի հետ, իրար սեր խոստովանել, որից հետո աղջիկների հայրը նրանց բերել է Հայաստան եւ կնության հանձնել Մալոյան եղբայրներին: Սակայն 2 տարի անց  աղջկա հայրը` Ավագ Խաչատրյանը եկել եւ անօրինական ճանապարհով թոռանը եւ աղջկան հետ է տարել Իսպանիա:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց տղաների հայրը` Սամվել Մալոյանը: Նրա խոսքով, աղջկա հայրը առանց հիմնավոր պատճառի Իսպանիայից եկել է, քնած տեղից թոռանը քաշել, որ տանի:  «Կինս դիմադրում էր չէր թողնում, բայց նա կնոջս մի հատ խփեց, ես էլ իրան խփեցի: Հարսն էլ նեղացավ եւ հոր հետ գնաց: Տղաս` Հովհաննեսը  3 անգամ գնաց հետեւից, սակայն հարսս` Անին հետ չեկավ»,- պատմեց Սամվել Մալոյանը:

Սամվել Մալոյանը նաեւ պատմեց, որ ամուսնությունից հետո տղաները կանանց հետ տեղափոխվել են Իսպանիա, սակայն Հովհաննեսը ընտանիքով  որոշ ժամանակ անց վերադարձել է եւ բնակվել են իրենց գյուղում: Բայց վերջին միջադեպից հետո մյուս տղային էլ են Իսպանիայի տանից վտարել եւ ներկա պահին նա Իսպանիայում թափառական վիճակում է:  «Ասում են` 10 հազար եվրոյով ինչ-ինչ ճանապարհներով երեխային Հայաստանից տարել են:  Ավելին` հարսը հղի է եղել, սակայն նրա հայրը պահանջեց, որ նա աբորտի դիմի: Գլխավոր դերակատարներից մեկն էլ հարսիս մորաքույրն էր, տարան Չարենցավանում աբորտ արեցին: Ասացի` ի՞նչի եք ուզում այդ երեխային հանած լինեք, ես պահում եմ, բայց ապարդյուն»,- ավելացրեց Սամվել Մալոյանը:

Հարցին, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ խնամին իր վերաբերմունքը կտրուկ փոխել է, Սամվել Մալոյանը պատասխանեց, թե իրենք հարսին վարդի պես պահել են եւ հարեւանները կարող են վկայել: Հետեւաբար` կարծում է, որ նրանց նպատակը միայն թոռ ունենալն էր եւ նրան իրենցից խլելը: «Ավագը չէր համակերպվում , որ թոռս իմ անուն-ազգանունով էր գրվում, ասում էր, թե պետք է փոխի իր անուն-ազգանունը դնի: Բացի այդ, նա նախկինում աշխատում էր, բայց Իսպանիայում ստեղծված իրավիճակից գործադուլի մեջ էր եւ իրեն պետք էր, որ աղջիկները աշխատեին իրեն պահեին: Նախկինում աղջիկները բարում են աշխատել, հիմա էլ տեղեկություններ ունենք, որ համ մարդ են խնամում համ էլ բարում աշխատում»,- կարծիք հայտնեց Սամվել Մալոյանը:

Փաստաբան Վահագն Դանիելյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առանց ամուսնու համաձայնության երեխային Հայաստանից տանելու իրավունք նրանք չունեն, քանի որ ընտանեկան օրենսգրքով, եթե ամուսինների միջեւ երկուստեք համաձայնություն չկա, ապա երեխային չէին կարող տեղափոխել: «Այս դեպքում ամուսնու համաձայնությունը չկա, հետեւաբար սահմանապահները պետք է թույլ չտային, որ երեխային տանեին: Սա անօրինական գործարքի արդյունք է: Գումար են տվել, տեղափոխել, ինչը արդեն քրեական գործ է: Սակայն ներկա պահին դատարանում քննվում է միայն ամուսնալուծության գործընթացը»,- ընդգծեց փաստաբանը: Առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 26-ին, սակայն Անին եւ երեխան արդեն հատել են Հայաստանի սահմանը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


seis + = 7