ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԵՄԻ ՈՒԽՏԱՒՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ Ս. ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Daños en la cúpula de la iglesia armenia Ajtamar de Van

Մաս առաջին

ԱմերիկայիՀայոցԱրևելյանԹեմիԱռաջնորդԳերշ. Տ. ԽաժակԱրք. ՊարսամյանըանցյալշաբաթմիխումբուխտավորներիառաջնորդեցդեպիՏիգրանակերտ՝ուրտեղիպիտիունենարվերանորոգվածՍ. ԿիրակոսԵկեղեցուվերաօծումը:  

     Ուխտավորներիայսխումբը, որինընկերակցումէրնաևԳերշ. Տ. ՎիգենԱրք. Այգազյանը, հաջորդօրըպիտիայցելերՎան, սակայնԿիրակիօրըտեղիունեցածերկրաշարժիպատճառովայսուղևորությունըհետաձգվեց

            Երկրաշարժիդժբախտպատահարիցհետո՝ԹեմակալԱռաջնորդԳերշ. Տ. ԽաժակԱրք. Պարսամյանիհետհեռախոսայինկապովտեղեկացվեց, որուխտավորներըայդերկրաշարժիցչենտուժել: ՍրբազանՀայրըասաց. «Մեր սրտերը ոգևորող հոգեպարար արարողությունից հետո հուզվեցին, երբ տեղեկացանք երկրաշարժի մասին. Աղոթում ենք աղետյալների և նրանց ընտանիքների համար»:

            Տիգրանակերտի շրջանի Ս. Կիրակոս Եկեցու վերանորոգությունն ու վերաօծումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, զանազան շրջաններից ներկա գտնվեցին բարձրաստիճան անձնավորություններ և ուխտավորներ:

Տասնըվեցերորդ դարում կառուցված Ս. Կիրակոս Եկեղեցին ամբողջ աշխարհի Հայ եկեղեցիների մեջ բացառիկ տեղ է գրավում: Վերջին տասնամյակներին եկեղեցին գտնվում էր անխնամ և քանդված վիճակում: Սակայն նրա վերանորոգության շնորհիվ, որ հովանավորեցին նաև արտասահմանի հայերը, Սբ. Կիրակոս Եկեղեցին վերստացավ իր պատմական գեղեցկությունը:

            Արևելյան Թեմի ուխտավորները Ստամբուլ հասան Ուրբաթ, Հոկտեմբեր 21-ին՝ որոնց դիմավորում էր Կ. Պոլսի Աթոռի Պատրիարքության ընդհանուր Փոխանորդ Գերշ. Տ. Արամ Արք. Աթեշյանը: Նույն երեկոյան նրանք Արամ Սրբազանի ընթրիքի հյուրը եղան: Այս ընդունելության համար խորին շնորհակալություն հայտնեց Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը:

            Շաբաթ առավոտյան ուխտավորների խումբը մեկնեց Տիգրանակերտ:

Տեղական օդանավակայանում նրանց դիմավորեց Սբ. Կիրակոս Եկեղեցու Ծխական Խորհուրդը: Նրանք այցելեցին Տիգրանակերտի Հին Քաղաքը և Սբ. Սարգիս եկեղեցին:

            Ճանապարհներին ծածանվում էին հայկական, թուրքական և քրդական ազգային դրոշակները «Բարի եկաք տուն» արտահայտությամբ: Քաղաքում տիրում էր ուրախ և ջերմ մթնոլորտ:

            Սբ. Կիրակոս եկեղեցու վերաօծումը սկսվեց երեկոյան ժամը 5-ին: Գերշ. Տ. Արամ Արք. Աթեշյանը, Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, Գերշ. Տ. Վիգեն Արք. Այգազյանը, Գերշ. Տ. Շահան Եպս. Սարգիսյանը (Սիրիայի Առաջնորդ) և Գերշ. Տ. Սահակ Եպս. Մաշալյանը (Ստամբուլից) օծեցին հինգ խորանները: Ներկա էր նաև Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հոգշ. Տ. Հայկազուն Ծ. Վրդ. Նաճարյանը:

            Այս արարողությանը մասնակցեցին ավելի քան 2, 000 հոգի, որոնց կարգին ժամանել էին հայ ուխտավորներ Ստամբուլից, Միացյալ Նահանգներից, Հայաստանից, Հոլանդիայից, Գերմանիայից, Սիրիայից և Լիբանանից:

            Ներկա էին Ստամբուլում Միացյալ Նահանգների Ընդհանուր Դեսպան Սքաթ Քիլնրը, Ադանայում Միացյալ Նահանգների Դեսպան Դարիեն Դարնելը, Տիգրանակերտի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, Սուր Իչի շրջանի քաղաքապետ Աբդուլլա Դեմիրպասը և Միացյալ Նահանգների Ուորվիքի (Ռոդ Այլընդ) քաղաքապետ Սքաթ Ավետիսյանը, որոնք հետաքրքրությամբ հետևեցին արարողությանց և այս պատմական իրադարձությանը:

            Արարողության ավարտին՝ Տիգրանակերտի քաղաքապետ Օսման Բայդեմիրը նախ հայերեն, և ապա քրդերեն, թրքերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով բարի գալուստ մաղթեց այցելուներին: Հայ ուխտավորներին ասաց. «Բարի եկաք ձեր տունը: Դուք հյուրեր չեք այստեղ, սա ձեր տունն է: Ամեն անգամ, որ այստեղ գաք, ձեր տուն եկած կլինեք: Այսօր ուրախ և բացառիկ մի օր է ոչ միայն ձեր, այլ բոլորիս համար: Մենք բոլորս գիտենք անցյալի պատահարների մասին և մեր մաղթանքն է, որ մեր զավակները միասնաբար տոնեն ապագայի հաջողությունները»: Քաղաքապետի այս արտահայտությունները հաճախ ընդմիջվեցին ծափահարություններով: Ներկաներն իրենց երախտագիտություններն հայտնեցին այն հաստատ վկայության համար, որ այս քաղաքն իրապես հայկական պատմական կենտրոն է եղել….. (շարունակելի)

 

                                                                                                                                               ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Հոկտեմբեր 24, 2011

Արևմտահայերենիցթարգմանեց՝

ԳլխավորԽմբագիրԱնդրանիկՏերտերյանը

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− tres = 1