ԱԼՀԱՄԲՐԱ

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՆԵՐ

ՄԵՐԻ Մ. ԿԱՆԴԱԼՅԱՆ – ԱՍԼԱՆՅԱՆ

Մերի Կանդալյան-Ասլանյանը ծնվել է Երեվանում: Ավարտել է Երեվանի պետական համալսարանի «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» բաժինը: 1983 թ-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյի Ծովածոցի շրջանում (ԱՄՆ): Նրա հայերեն և անգլերեն պատմվածքները տպագրվել են զանազան ամսագրերում և ժամանակակից ամերիկահայ արձակի ժողովածուներում: 2007 թ. Երևանում հրատարակվել է Մ. Կանդալյան-Ասլանյանի երկլեզու (հայերեն, անգլերեն) պատմվածքների ժողովածուն:

Իսպանիայի հարավում մավրերի թողած ճարտարապետական գլուխգործոցի՝ Ալհամբրայի մասին բազմաթիվ գրքեր են գրվել, բայց դրա ստվերում ապրող տարբեր ազգերի ու ազգությունների փոխհարաբերությունների, նրանց մշակույթի ու մարդկային ճակատագրերի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել:

   Այս գիրքը պատմություն է հայ կնոջ մասին, որի կյանքում նշանակալի դեր են ունեցել Գրանադան և Ալհամբրան:

   Գրանադա ուղևորվելիս Գնացքում Մարիան պատահական ծանոթանում է մի գնչու երաժշտի հետ և հետագա հանդիպումների ընթացքում պատմում է մանրամասներ իր ընտանիքի անցյալից, վերհիշելով, վերապրելով մի կյանք, որ իրենը չէր: Կարճատև այս ճամփորդությունը անսպասելիորեն փոխում է նրա կյանքը, ինչպես առաջին հանդիպման ժամանակ գուշակել էր երիտասարդ գնչուն:

 

Սիրելի ընթերցող,

Այս հարմար առիթով մեր կայքէջի խմբագրության անունից շնորհավորում ենք շատ հարգելի Մերի Մ. Կանդալյան-Ասլանյանին այս հրաշալի գիրքը լույս աշխարհ բերելու առիթով: Անձամբ պատիվն ունեցա կապ հաստատել հեղինակի հետ, որ պատահական ծանոթացել էր մեր էջին և շնորհավորհական խոսքեր էր հղել իր առաջին նամակով: Մենք անշուշտ մեզ շատ շոյված զգացինք այդ պատվին արժանանալու համար: Դրանից հետո հարգարժան հեղինակուհին ինձ առաքեց իր երկու գրքերը՝ «Ալհամբրա»-ն, տպագրված Երևանում 2010 թ-ին և «Այստեղ Այնտեղ» պատվածքների հայերեն անգլերեն երկլեզու ժողովածուն (2007թ. Երևան):  

Օրերս վերջացրեցի արևելահայերեն տպագրված «Ալհամբրա»-գրքի ընթերցումը և իրապես պետք է խոստովանել, որ պատմա-գեղարվեստական ժանրի 263 էջերից բաղկացած հրաշալի մի ժողովածու է: Այն հուզիչ է, պատմական արկածներով լի և ուշագրավ: Արժանի է, որ ամեն մի հայ գոնե մեկ անգամ իր կյանքում առիթ ունենա այն ընթերցելու: Էլ չեմ ասում, որ Իսպանիայում ապրող բոլոր հայերի համար շատ կարևոր է, որ ամպայման ընթերցեն «Ալհամբրա»-ն: Շուտով մի քանի հատվածներ կխմբագրենք, որ մեր ասածները ավելի հիմնավորված լինեն:

Եվս մեկ անգամ շնորհակալություն, հարգելի Մերի:

www.armspain.com

Գլախվոր խմբագիր՝ Անդրանիկ Տերտերյան

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


2 + siete =