Աթաթուրքի հուշարձանի բացումը Հունգարիայի կառավարության երկակի ստանդարտների կիրառության ապացույց

Հունգարիայում տեղադրվել է Քեմալ Աթաթուրքի արձանը
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները:
Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների բարեկամության վաղեմության և ամրության վերաբերյալ ելույթներ են ունենում  հունգար մշակույթի ու հասարակական գործիչներ՝ փորձելով գործել զգայական ոլորտում: Սակայն միանշանակ հակառակ տպավորություն է ենթադրում իշխանական գործելակերպը, որի հերթական սադրանքը Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումն էր Բուդապեշտում: Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից, թեև հունգարիայի հայ համայնքը խստորեն դատապարտեց ու բողոքի ակցիա իրականացրեց  արձանի տեղադրման կապակցությամբ, այնուամենայնիվ այն արդեն Հունգարիայում թուրքերի պաշտամունքի վայրերից մեկն է:
Արձանի տեղադրման փաստը երբեմնի բարեկամ համարվող հայ ժողովրդի նկատմամբ հերթական փորձաքարն էր՝ լի հետագա սադրիչ գործարքներով: Հատկանշական է, որ թուրք գործիչների գործելակերպում բացակայում է  նույնիսկ ազգային հերոսների նկատմամբ պատկառանքը, նրանք պղծումեն իրենց իսկ հերոսի արձանը, ապա մեղադրում հայերին:
Այսպիսով Հունգարիան ոչ առաջին անգամ հերոսացնում է մարդասպանին՝ Ցեղասպանության գործչին՝ հերթական անգամ ապացուցելով, որ պատրաստ է առօրեական քաղաքական-տնտեսական շահերը երկրորդել համամարդկային արժեքներին, միջազգային իրավունքի նորմերին:
Մեր ժամանակների պատմությունը ցույց է տալիս, որ Հայկական հարցի և հայ ժողովրդի նկատմամբ ձևավորվել է հերթական տանդեմը՝ ի դեմս Հունգարիայի և թուրքադրբեջանական կողմի, երկրներ, որոնք ունեն միևնույն արժեքային համակարգը՝ առաջնահերթորեն բաղկացած մարդասպաններից:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 8 = ocho