Ազգային հպարտության եւ համերաշխության զգացումով

Հայաստանը հունիսի 15—ին տոնեց Պետական խորհրդանիշների օրը

Armenia, 15 de Junio

Երեկ Երեւանի կենտրոնական փողոցները ծփում էին եռագույնի մեջ։ Հանրապետության գլխավոր հրապարակից տոնական քայլերթի էին դուրս եկել հազարավոր երիտասարդներ՝ պետական դրոշներով, զինանշաններով, եռագույն շապիկներով, գլխարկներով։ Անցնելով Նալբանդյան եւ Սայաթ—Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, նրանք վերադարձան Հանրապետության հրապարակ՝ շարունակելով տոնական միջոցառումը։
Հաստատվում է գեղեցիկ ավանդույթ. 2010 թվականի հունիսի 15—ին Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՀ պետական դրոշի օրը։ Այս տարի կազմակերպիչների նախաձեռնությամբ նշվեց ՀՀ պետական խորհրդանիշների օրը։ Սա մեծ հաշվով համազգային նշանակություն ունեցող ձեռնարկ է, քանի որ առիթ է ընծայում երիտասարդ սերնդին համախմբվելու պետական խորհրդանիշների ներքո, իրենց ակնածանքն ու հարգանքն արտահայտելու ազգային ինքնության ու արժանապատվության առհավատչյա պետականության ատրիբուտների նկատմամբ։ Սա նաեւ ազգային համերաշխության եւ ազգային հպարտության յուրօրինակ դրսեւորում է անկախ պետության ազատ քաղաքացիների կողմից։
HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cuatro = 4