Ազատության գինը

shushi aniversario

Հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը

Դարեր շարունակ յուրաքանչյուր հայ մայր երազել է տեսնել իր զավակին առողջ ու անվտանգ։ Սակայն վտանգի ժամին օրհնել եւ ուղարկել է զենքով պաշտպանելու հայրենի հողը։ Շատերը չեն վերադարձել, բայց մնացել է Մայր հայրենիքը՝ որպես հավերժական վկայություն նրանց սխրանքի ու սերունդների երախտագիտության առհավատչյա։
Մայիս ամիսը հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակի խորհրդանիշ, քանզի Ավարայրից մինչեւ Սարդարապատ, եւ Մեծ հայրենականից մինչեւ Շուշիի ազատագրում իրենց մեջ են կրում հաղթանակների խորհուրդը։ Ամենափառահեղը, անշուշտ, Շուշիի ազատագրումն էր, որը հայ զինվորի խիզախության եւ հայ հրամանատարի ռազմական տաղանդի փայլուն նմուշ էր։
Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի ոգու հաղթանակն է, այն ոգու, որը դարեր շարունակ փորձել են կոտրել, ճզմել, սակայն չի հաջողվել։ Եվ այժմ, նշելով Հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման օրը եւ Արցախի պաշտպանության բանակի օրը, պետք է հիշենք, թե ինչ գին ենք վճարել այդ նվիրական օրվա համար, եւ մեր միակամությամբ, հաստատակամությամբ արժանի լինենք բոլոր այն մարդկանց հիշատակին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը մեր այսօրվա ազատ ու անկախ գոյության համար։

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


dos + = 7