Ադրբեջանցիները դեմ են Հովհաննես-Պողոս 2-րդի` «հայամետ դիրքորոշմամբ մեղսավորի» սրբացմանը

Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նաղին նամակ է հղել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-ին եւ անհանգստություն հայտնել «Հանգուցյալ Հռոմի Պապ Հոհվաննես-Պողոս 2-ի կանոնացման եւ հետագա սրբացման կապակցությամբ»:

«Սուրբ հռչակվող յուրաքանչյուր թեկնածու պետք է մաքուր լինի աստծու եւ մարդկանց առաջ։ Հետեւաբար աստծու առաջ իմ պարտքն եմ համարում տեղեկացնել ձեզ, որ հանգուցյալ Հովհաննես Պողոս 2-րդ Պապը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատճառով իր ժամանակին արդար դիրք չի գրավել»,- իր ուղերձում գրել է ադրբեջանցի ակտիվիստը։

Այնուհետեւ Նաղին հիշատակում է անցած օրերի իրադարձությունները. «Պապը 1992 թվականին հայկական խմբավորումներին նամակ է գրել՝ հայտարարելով, որ նրանց է ուղարկում «աստծուց իրեն ուղարկված ուժը»՝ նրանց ագրսիան որակելով իբրեւ «պայքար կրոնի համար»։ Հնարավոր է, որ այն  տարիներին Պապը հայկական քարոզչության հետեւանքով մոլորության մեջ է եղել։ Դրա համար էլ 2002-ին, երբ նա Բաքու էր եկել, մենք նրանից որոշակի խոստովանություն  էինք սպասում, սակայն նա բավարարվեց միայն «Հնարավոր չէ չհպարտանալ այս երկրի ոգով եւ համբերատարությամբ» արտահայտությամբ։ Իսկ 2003 թվականին Երեւան կատարած այցի ժամանակ նա այցելեց ղարաբաղյան պատերազմում զոհվածների շիրիմներին»,- ասված է ակտիվիստի ուղերձում։

Նշենք, որ Հովհաննես Պողոս 2-րդ Պապը վախճանվել է 2005 թվականի ապրիլի 2-ին։ Նրան երանելիների շարքը դասելու որոշումն ընդունվել էր 2011 թվականի հունվարի 14-ին։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + = doce