Աբրահամը մտադիր է ավարտել կարիերան

 

Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագիրը գերմանական Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ պայմանագիրը մինչև 2014թ., տեղեկացնում է allboxing.ru.-ն։

«Ինձ դուր է գալիս Բեռլինում, ես լավ հարաբերությունների մեջ եմ մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդի հետ և շատ եմ նրան պարտական,-բռնցքամարտիկի խոսքերն է մեջբերում գերմանական թերթը,- կարծում եմ՝ սա իմ վերջին պայմանագիրը կլինի որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այն լրանալուց հետո ես կմնամ սպորտում և կաշխատեմ սպորտային մենեջմենթի ոլորտում»։

Երկրորդ միջին քաշային կարգում Super Six մրցաշարում կրած երեք պարտություններից հետո Աբրահամը նախատեսում է մենամարտ անցկացնել հունվարի 14-ին Օֆենբուրգում (Գերմանիա)։ Երկրորդ միջին քաշային կարգի շրջանակներում (76.2կգ) նրա մրցակիցն է լինելու արգենտինացի Պաբլո Ֆարիասոն, ինչից հետո բռնցքամարտիկը մտադիր է վերադառնալ միջին քաշ և վերականգնել չեմպիոնական տիտղոսը.

«2012թ. վերջին ես նորից չեմպիոն կդառնամ, տիտղոսային մենամարտը անպայման պետք է կայանա Բեռլինի O2 World Arena-ում։ Այսպիսին են առաջիկա տարվա իմ նպատակները»։

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


6 × = dieciocho