Աբխազիայի հայ համայնքը նոր ղեկավար ունի

Un cambio en la comunidad Armenia de Abjazia

Աբխազիայի հայ համայնքը նոր ղեկավար ունի։ Սուրեն Քերսելյանի փոխարեն (որն այդ պաշտոնում ընտրվել էր մոտ 1տարի առաջ) կազմակերպության նոր ղեկավար է ընտրվել Խաչիկ Մինոսյանը։ Փոխվել է նաև կազմակերպության անունը. այսուհետ այն Աբխազիայի հայերի միություն է կոչվելու։

 

Վերոնշյալ բոլոր որոշումները ընդունվել են կազմակերպության արտահերթ համագումարի ժամանակ։

Նոր ղեկավարի ընտրությունները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, մեկ փուլով են անցկացվել, ընտրություններին մեկ թեկնածու է առաջադրված եղել (նոխորդ անգամ՝ երեք թեկնածու), քվեարկությունը, ի տարբերություն նախորդ քվեարկության, անցկացվել է բաց։

Քերսելյանը ընտրվել է միաձայն։
Փոխվել է նաև համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը. 3 տարվա փոխարեն, նոր ղեկավարը ընտրվել է 5 տարով,- այս մասին հաղորդում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


seis + = 9