«The Globe and Mail». Պատմություն` Հայաստան կատարած հրապուրիչ ճանապարհորդության մասին

Հոկտեմբեր 15, 2011 | 01:03

Historia sobre Armenia

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Դուգլաս Մակարտուրի` «The Globe and Mail»-ում հրապարկված հոդվածը.

«Մենք Հայաստան մեկնեցինք որպես կամավորներ`հույս ունենալով, որ ինչ-որ բանով կկարողանանք մեղմել այդ երկրում բնակարանային դեֆիցիտը: Մենք նաեւ զբոսաշրջիկներ էինք, բայց մի քանի օրով միայն: Մենք հույս ունեինք, որ  աշխատանքի եւ հանգստի այս համադրությունը մեզ հնարավորություն կընձեռի  խորությամբ հասկանալ այս բարդ երկիրը, որը նոր է սկսում երեւալ աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա:

Ես այն 10 կանդացիներից մեկն էի (27-ից մինչեւ 83 տարեկան), ովքեր 17 օրով Հայաստանում էին «Habitat for Humanity Canada»-ի գյուղական գլոբալ ծրագրի շրջանակում: Մեր աշխատանքի մեծ մասն անցկացրեցինք Տավուշի մարզում երկու կիսակառույց տներն ավարտելով: Սա գործազրկության բարձր մակարդակով, պրիմիտիվ գյուղատնտեսությամբ եւ չքնաղ լեռնային տեսարաններով մարզ է:

Մեր էքսկուրսիան հիմնականում կենտրոնացավ մայրաքաղաք Երեւանում եւ մերձակա տարծքներում:  Իր օպերային թատրոնով,  փողոցներով,  կառավարական պերճաշուք շենքերով քաղաքը կարող էր լինել Եվրոպայում ցանկացած տեղ:

Մենք վայրէջք կատարեցինք մայիսի 28-ին, երբ նշվում էր Առաջին համաշխարհայինց հետո Հայաստանի ոչ երկարատեւ անկախության տոնը:  Երկրորդ տոնը, որը նշվում է սեպտեմբերի  21-ին, նշանավորում է Հայաստանի անկախացումը Խորհրդային Միությունից: Արարատ լեռան հետ միասին, անկախության երկու օրերը պահպանում են կենդանի հիշողություններ  Հայոց հնագույն թագավորության մասին, որն անհամեմատ ավելի մեծ է եղել, քան այսօրվա Հայաստանը:

Այս ազգի պատմության մեջ կենտրոնական դեր է ունեցել կորուստը. մեկուկես միլիոն հայ զոհվել է Օսմանյան Թուրքիայում: 1915թ. կոտորածների ու տեղահանումների մասին են վկայում Հայոց ցեղասպանության թանգարանում պահվող փաստաթղթերը: Մեր ուղեկցորդը մեզ հիշեցրեց, որ Կանադան այն երկրներից է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանություն:

Ազգային ինքնության մյուս կարեւոր կողմը կրոնն է: Հայաստանը կարող է պարծենալ նրանով, որ աշխարհում քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին պետությունն է եղել: Կիրակի առավոտյան մեր խումբն այցելեց Էջմիածնի մայր տաճար:

Բազմադարյան վանքերն ու եկեղեցիները,  որոնք ոչ մեծ չափերի են, կառուցված քարից,  հիշեցնում են երկրի հոգեւոր անցյալի մասին: Զվարթնոցի զանգվածեղ տաճարը մինչ այժմ էլ հուզմունք է ներշնչում, եթե անգամ ավերվել է մի քանի դար առաջ` թողնելով միայն սյուները:

Մեր աշխատավայրը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մոտակայքում էր, որը դժվար ժամանակներ է ապրում: Քաղաքի հպարտությունը`  շատրվաններով եւ գեղատեսիլ  կանաչով կենտրոնական զբոսայգին ներկայումս ժանգոտող խողովակներով ամայի տարածք է հիշեցնում:

Հենց Տավուշում մենք հնարավորություն ունեցանք ավելի սերտ շփվել Հայաստանի ժողովրդի հետ: Տների մեծ մասը, որտեղ մենք եղանք, ունեին արբանյակային հեռուստատեսություն, ինտերնետ եւ տնից դուրս գտնվող զուգարան: Մեր խումբը շատ ժամանակ էր անցակցնում` քննակելով այդ գերակայությունները (եթե ես երեխաներին մեծացնեի այսօր, ապա նույնպես «Facebook»-ն ու «Google»-ը կնախընտրեի տան ներսում զուգարանից):

Այստեղ մենք ականտես եղանք  ընտանիքների տնտեսական պայքարին, որոնց  մեր խումբը եկել էր օգնելու: Մեր առաջին տանը հարդարման աշխատանքներից ավելին արեցինք, քանի որ ծնողները ողջ գումարը ծախսել էին հիվանդ երեխայի բուժման վրա:

Երբ մենք աշխատանքերն ավարտեցինք երկրորդ տանը, տանտեր Կամոն  շնորհակալություն հայտնեց` հրավիրելով մեզ ներս: Նա մեզ բոլորիս հյուրասիրեց հայկական կոնյակով, ապա համբուրեց բոլորիս երկու այտերը:

Սա մի պահ էր, երբ մենք երբեք չէինք զգա,  եթե Հայաստանում լինենք զուտ  որպես զբոսաշրջիկ»:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cinco + = 6