«Le Figaro». Արարատ. բիբլիական լեռ

 

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Le Figaro» թերթում հրապարակված Ժան Լուի Թրամբլեի հոդվածը.

«Ամսի տասնյոթերորդ օրը տապանը կանգնեց Արարատ լեռան վրա…»: Թուրքիայի արեւելյան մասում, պատմական Հայաստանի տարածքում գտնվող Արարատ լեռը, որն ունի 5137մ բարձրություն, դեռ շարունկում է գրավել մարդկանց:

Դա Արարատի պարադոքսն է:  Մենք Դողուբայազետում ենք, քրդաբնակ թուրքական քաղաքում, որը Իրանից 20, Հայաստանից  40 կմ հեռավորության վրա է:  Արարատ բառը ծագում է Ուրարատից, հնագույն թագավորությունից, որը մրցակցել է ասորիների հետ, սակայն յուրաքանչյուր ժողովուրդ նրան տարբեր անունով է կոչում: Հայերն այն Մասիս են անվանում,  թուրքերը` Ագրի դաղ («ցավի լեռ»), քրդերը` Չիյե ագիրի («կրակե լեռ»),  պարսիկները` Կոկ ի Նուհ («Նոյի լեռ»):

Արարատը գրվում եւ հետաքրքրում է սեւեռուն մի հարցով. արդյո՞ ք Նոյյան տապանը դեռ այնտեղ պահպանվել է: Մեր թվարկության առաջին դարում պատմաբաններ Հովսեփ Ֆլավիացին եւ Նիկոլայ Դամասկինը խոսում են Հայաստանի այդ լեռան մասին, որտեղ «դեռեւս գտնվում է տապանի մասը»: Համարձակ ճանապարհորդները, ինչպիսիք էին Վիլհելմ Ռեյսբրուկն ու Մարկո Պոլոն, նույնպես գրում են տապանի մասին:

Բարձրանա՞ լ ` ստուգելու համար:  Ավելի հեշտ է ասել, քան իրագործել այն ժամանակների միջոցներով:  Առաջինը, ով հաղթահարեց բարձունքը, գերմանական ծագմամբ էստոնացի  հայտնի լեռնագնաց Ֆրիդրիխ Պարրոտն էր: Դա 1829 թ. հոկտեմբերն էր: Հիմա Ահմեդ Էրթուգրուլը, ով ավելի շատ հայտնի է «Պարաշյուտ»  մականունով, նրա ամենահմուտ հետեւորդներից է:

«Անցած տարի ես մոտ 15 չինացի գիտնականների ուղեկցեցի դեպի բարձունք: 4000մ բարձրության վրա նրանք փայտի կտորներ գտան եւ իրենց հետ տարան  Ասիա: Նրանք կարծում են, թե դրանք Նոյյան տապանի կտորներ են»,-պատմում է նա: Այս որոնումներն, ի դեպ, նոր չեն: 50-ականներին ֆրանսիացի Ֆերնան Նավարրան (ում արկածները զետեղվել են «Paris Match»-ում)  մի քանի արշավախումբ կազմակերպեց եւ վերջինի ժամանակ սառույցների միջից մի գերան գտավ: Նա նաեւ  գիրք էր գրել` «Ես գտել եմ Նոյյան տապանը»  շատ համեստ վերնագրով: 

… Այսպիսով մենք գտնվում ենք հայկական գերեզմանոցի  մոտ, որոնց տապանաքարերի վրա խաչեր են: Արարատի ստորոտի այս գյուղը  քրիստոնեական է եղել  մինչեւ 1915թ-ը, երբ արեւելյան Անատոլիան զտվեց հայ բնակչությունից, որոնք հետագայում սպանվեցին կամ արտաքսվեցին:  Ի՞ նչ եղավ այդ մարդկանց հետ: Մեր թուրք ուղեկցորդը, ինչպես եւ քուրդ գյուղացիները, տալիս է խուսափողական, կարճ, բայց լավ մշակված պատասխան. «Նրանք հեռացան»:

Ոչ իրենց կամքով: Ինչպես եւ պատմական Հայաստանի Վանա լճի  Աղթամար կղզու  հոգեւորականները: Կղզում 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին, որը եկեղեցական ճարտարապետության մարգարիտ է, հրաշքով փրկվեց:   Հայերի կողմից 1915 թ-ին լքված եկեղեցին  հաջողվեց փրկել նաեւ Երկրորդ համաշխարհայինից հետո: 1951թ-ին, նահանգային իշխանությունների հրահանգով թուրք սպան ու նրա զինվորները փորձել են ավերել եկեղեցին, երբ գրող Յաշար Քեմալը նրանց հանկարծակիի է բերել, ու նրա ջանքերով  եկեղեցին  նորից փրկվել է:  Եկեղեցին պահպանվել եւ արդեն վերկանագնվել է: Այն վերաբացվել է հինգ տարի առաջ, սակայն արդեն ոչ որպես գործող եկեղեցի, այլ թանգարան:  Եկեղեցու ճակատի հարթաքանդակներում, Ադամի եւ Եվայի, Դավիթի եւ Գողիաթի միջեւ կարելի է տեսնել նաեւ այն կենդանիների պատկերները, որոնց Նոյը վերցրել էր իր տապանը: Մենք շատ հեռու ենք Արարատից, սակայն առասպելը ներկա է նաեւ այստեղ: Ասում են` հավատը սարեր է շրջում: Թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով»:

 

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve − = 5