«Օրենքով գող» «Օշականցի Գեւորիկը» համաներմամբ ազատ է արձակվել

orenkov gogh

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքնների ընդհանուր իրավասության դատարանից քիչ առաջ ազատ է արձակվել հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկը»` Գեւորգ Մելիքյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստը վարում էր դատավոր Արմեն Բեքթաշյանը, ով համաներում է կիրառել 41-ամյա Գեւորգ Մելիքյանի նկատմամբ եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Ինչպես արդեն հայտնել էր  NEWS.am-ը, ապրիլի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները Աշտարակ-Երեւան ճանապարհին գտնվող գազալցակայանի մոտից ապրիլի 12-ի գիշերը թմրամիջոց օգտագործելու ու պահելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել հանցավոր աշխարհում ճանաչված «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանը: Նրա մոտ հայտնաբերել էր 6,2 գրամ ափիոնանման զանգված: Դատարանը թմրանյութ պահելու մեղադրանքով ապրիլի 13-ին երկու ամսով կալանավորել էր Մելիքյանին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


3 × ocho =