«Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող նկարների մրցույթ

Սփյուռքի հայ համայնքներից շարունակվում են ստացվել «Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող նկարների մրցույթներում հաղթող ճանաչված երեխաների եւ պատանիների աշխատանքները:


ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված, Սփյուռքի  հայ համայնքներում կազմակերպվել են «Հայրենի´ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը կրող նկարների ցուցահանդես-մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված նկարներն ուղարկվում են Հայաստան` ՀՀ սփյուռքի նախարարություն:


Նիժնի Նովգորոդի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների ուղարկած` 5, Հալեպի Մխիթարեան վարժարանի` 1, Ազգային Զաւարեան վարժարանի` 1, Ազգային “Քարին Եփփե” ճեմարանի` 1, Համազգային “Արշիլ Գորկի” կերպարվեստի դպրոցի սաների`7, Կիեւի թիվ 88 միջնակարգ դպրոցի`3, Պերմի հայկական կիրակնօրյա դպրոցի` 6, եւ Սկոպյեի հայկական կիրակնօրյա դպրոցի` 5 նկարներն արդեն ՀՀ սփյուռքի նախարարությունում են:


Մրցույթ կազմակերպած բոլոր համայնքներից նկարները ստանալուց հետո Երեւանում կանցկացվի ամփոփիչ մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված լավագույն նկարների հեղինակները կստանան հատուկ մրցանակներ, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարած մրցույթի մասնակցության խրախուսական մրցանակ:


Հայրենիք ուղարկված բոլոր նկարները սեպտեմբերի 21-ին կցուցադրվեն Երեւանի լավագույն ցուցասրահներից մեկում:

mindiaspora.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ dos = 4