«Հայոց աշխարհ». Ֆրանսիայում ցեղասպանության օրինագծի ընդունումը քիչ հավանական է

Թերթը գրում է, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը քիչ հավանական է համարում Ֆրանսիայի Սենատի առաջիկա նստաշրջանում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի նախագծի ընդունումը: Մի շարք սոցիալիստ սենատորներ հայտարարել են, որ մայիսի 4-ին սկսվող նստաշրջանի ընթացքում փորձելու են օրակարգ ներառել այդ նախագիծը:

«Իմ կարծիքով` այժմ պայմաններն ու հնարավորությունները բավականաչափ չեն ներում, որպեսզի օրինագիծն ընդունվի Սենատի կողմից, քանի որ դրան դեմ է արտահայտվել նախագահ Սարկոզին»,- ասել է Հիլդա Չոբոյանը:

Նրա խոսքով` հայկական լոբբին պատրաստվում է հանդես գալ բազմաթիվ նախաձեռնություններով՝ ցույցերով եւ այլ ակցիաներով Ֆրանսիայի նախագահին հակառակը համոզելու համար:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 8 = dieciséis