«Կարինը» առաջինն էր

embajador de armenia en Españ

Ապրիլի 26—30—ը իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում կայացավ ժողովրդական պարերի 16—րդ միջազգային մրցույթ—փառատոնը։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ՝ ազգային երգի եւ պարի այդ հեղինակավոր ստուգատեսին Հայաստանն առաջին անգամ հրավեր ստացավ մասնակցելու՝ ներկայանալով «Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթով։
Մրցույթին մասնակցում էին համույթներ 17 երկրներից։ Հայկական պարախումբը՝ Մայորկայի, Ուելսի, Թայվանի ու Թուրքիայի համույթների հետ միասին, ընտրվեց մասնակցելու մեծ գալա համերգին։ «Կարինը» բացառիկ ընդունելության արժանացավ եւ միջազգային ժյուրին հայ արտիստներին ճանաչեց առաջինը «Լավագույն պարեր» անվանակարգում եւ երրորդը՝ «Երաժշտական կատարում» անվանակարգում։
Օգտվելով «Կարին» համույթի Իսպանիայում գտնվելու առիթից, Հայաստանի Հանրապետության դեսպանությունը՝ Կատալոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսության եւ համայնքային շրջանակների գործուն օժանդակությամբ, կազմակերպեց համույթի մեկական համերգներ Բարսելոնայում եւ Վալենսիայում բնակվող հայրենակիցների համար։ Համերգներն անցան մեծ հաջողությամբ։

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


siete − 3 =