«Արմավիան» չի մեկնաբանում իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին լուրերը

Armavia-compania

Արմավիան չի մեկնաբանում տեղեկություններն այն մասին, ըստ որի «Արմավիայի» աշխատակիցները հեռացվում են աշխատանքից, քանի որ ընկերությունը չի կարողանում վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան, «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան պատասխանեց, թե լուրերն այն մասին, ըստ որի «Արմավիայի» տնօրինությունն օրերս իր աշխատակիցների շրջանում հայտարարել է, թե կրճատումներ են լինելու եւ նրանց առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, չեն համապատասխանում իրականությանը:

NEWS.am-ը տեղեկություններ ուներ նաեւ այն մասին, որ «Արմավիան» առաջիկայում վաճառվելու է հայազգի գործարարներից  մեկին: Այս տեղեկությունը եւս Ավետիսովան հերքեց: Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, որ «Արմավիան»  լուծարվում է: Նանա Ավետիսովան այս տեղեկությունները նույնպես հերքեց, նկատելով, թե «Արմավիան» ոչ թե լուծարվում է, այլ եվրոպական չափորոշիչների համաձայն ընկերությունում  ընթանում են վերակազմակերպական աշխատանքներ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + = diez